Главная » 2007 » Июнь » 2 » Վատիկանը սատարում...
6:36 PM
Վատիկանը սատարում...
Վատիկանը սատարում է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցման մտադրությունը: Այդ մասին ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու գլխավոր քարտուղար Տարչիզիո Բերտոնեն: Նա հայտարարել է, թե Թուրքիան ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում երկար ճանապարհ է անցել: Եվրոպան կարող է համաձայնել հիմնականում մահմեդականներով բնակեցված երկրի անդամակցությանը, քանի դեռ այնտեղ պահպանվում են համակեցության կանոնները: Բայց Բերտոնեն ուշադրություն է դարձնել նաև այն փաստին, որ Թուրքիայում հրաժարվում են ճանաչել քրիստոնեությունն ու հուդայականությունը: Իսկ դա կարող է հանգեցնել քրիստոնեական ժառանգության հետ բախման: Կարդինալը ասել է, թե միայն իրականում հարգալից երկխոսությունը կարող է Թուրքիային թույլ տալ մուտք գործել Եվրամիություն:
Просмотров: 1309 | Добавил: Vahancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: