Главная » 2007 » Май » 18 » KBH ակումբի ՙԷԼԻՏ՚ լիգա
8:52 PM
KBH ակումբի ՙԷԼԻՏ՚ լիգա
Ապրիլի 30-ին Վանաձորում մեկնարկեց ՈՒՀԱ-ի ՙԷԼԻՏ՚ լիգան: Այս առաջնությունը հենց առաջին իսկ շրջանից ներգրավել էր Երևանից ,Գյումրիից և Վանաձորից 11 թիմ:
Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ վանաձորցիների կողմից մեծ հարգանք վայելող պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանը, որը իր խոսքում նշեց , որ եղել է ու միշտ կմնա երիտասարդների կողքին և ուրախ է մարզում նման նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման համար:
Ի տարբերություն Երևանի և Գյումրիի թիմերի՝ Վանաձորի թիմերը առաջին անգամ էին բեմում, և շատերը նույնիսկ հաճելիորեն զարմացած էին՝ նման պատրաստվածություն տեսնելով նրանց մոտ:
Մասնակից թիմերն էին`
1. ՙAP-SURD՚ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ
2. ՙԸՆԿԵՐՆԵՐ՚ Վանաձորի պետ. գյուղատնտեսական քոլեջ
3. ՙ ЛИКВИД ՚ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ
4. ՙЛЕДНИКОВЫЙ ПЕРИУД՚ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղ
5. ՙНИО՚ Վանաձորի պետ. տեխնոլոգիական քոլեջ
6. ՙ4 * 4՚ ՙՄխիթար Գոշ՚ հայ-ռուսական միջազգային համալսարան
7. ՙYEREVAN.CLAB.AM՚ Երևան
8. ՙЧЕРНЫЙ КВАДРАТ՚ Երևանի պետ. գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ
9. ՙՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ՚ Վանաձորի պետ. մանկավարժական ինստիտուտ
10. Երևանի պետ. կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի և Երևանի պետ. մանկավարժական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հավաքական
11. ՙՏՂԱՄԱՐԴԻԿ՚ Վանաձորի պետ. բժշկական քոլեջ
Խաղի արդյունքում նախապես հայտարարված 3 անվանակարգերից ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆԻ անվանակարգին արժանացավ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՙЛИКВИД՚ թիմի մասնակիցը, ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ՝ Վանաձորի պետ. մանկավարժական ինստիտուտի ՙՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ՚ թիմի մասնակիցը, իսկ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի ՙYEREVAN.CLAB.AM՚ թիմը:
Առաջնությունից դուրս մնաց Վանաձորի պետ. գյուղատնտեսական քոլեջի ՙԸՆԿԵՐՆԵՐ՚ թիմը՝ հաջորդ՝ 2008 թվականի խաղաշրջանին ավելի լավ պատրաստվելու և ներկայանալու ակնկալիքով:
Միջոցառման ներկաները մոտ 2 ժամ անդադար ծիծաղից հետո խոստովանեցին, որ նման բարձրակարգ և հաճելի միջոցառում Վանաձորում վաղուց չէր եղել, և մաղթեցին հաջողություն թե՜ մասնակից թիմերին, թե՜ կազմակերպիչներին:
Միջոցառումը կազմակերպել էր ՙАРМЯНСКИЙ СТАНДАРТ՚ թիմը։ Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնին և Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզային ու Վանաձորի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդներին աջակցության համար:
Просмотров: 1241 | Добавил: Vahancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: