Главная » 2007 » Май » 18 » Marzerum
8:47 PM
Marzerum
Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնները գործում են որպես մեկ ընդհանուր համակարգված ցանց ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմի մեջ: Յուրաքանչյուր կենտրոնի գործունեությունը համակարգելու է մարզում ստեղծված կենտրոնի կառավարման խորհուրդը:
Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների հիմնական խնդիրներն են՝
1. Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպությունների
2. Նպաստել մարզային երիտասարդական և համայնքային կառույցների, ինչպես նաև համայնքային երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը
3. Համայնքային երիտասարդությանը սոցիալական, իրավաբանական, կազմակերպչական ծառայությունների մատուցումը
4. Աջակցել համայնքային երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը
5. Նպաստել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, ֆիզկուլտուրայի եւ սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված և իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված՝ ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից կազմակերպվող մարզային և համայնքային ծրագրերին անմիջական մասնակցությանը
6. Երիտասարդական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը (ուսումնասիրություններ, հոդվածներ, այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն)
7. Մարզային և համայնքային երիտասարդության արտաքին կապերի հաստատումը և ամրապնդումը, փորձի փոխանակումը, ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:

Յուրաքանչյուր մարզային կենտրոնում գործում է բազային ռեսուրս գրադարան-կենտրոն, որը տրամադրում է որոշակի ծառայություններ` գրականություն, խորհրդատվություն, տեղեկատվություն տեղական և միջազգային կազմակերպությունների և ֆինանսավորման աղբյուրների մասին, ինչպես նաև ուսուցողական ծրագրեր` տեղի երիտասարդների և երիտասարդական ՀԿ-ների համար:
Մարզային երիտասարդական կենտրոնները տեղական երիտասարդական ՀԿ-ներին ժողովների և կազմակերպած միջոցառումների անցկացման համար տրամադրում են դահլիճ և սարքավորումներ:

Просмотров: 1175 | Добавил: Vahancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: