Главная » 2007 » Май » 18 » Երիտասարդության
8:40 PM
Երիտասարդության
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս եմ հղում հայ երիտասարդությանը:
Պետության զարգացման և հասարակական առաջընթացի գրեթե բոլոր բնագավառներում իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն է ունեցել նաև երիտասարդությունը: Չկա որևէ ոլորտ՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերը այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության հետ կամ չհուզեն նրան:
Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդե-սերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության զարգացման շարժիչ ուժը` այսօր նրան է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան:
Մեկ անգամ ևս ողջունելով երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում եմ հայ երիտասարդությանը նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ և համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության:
Просмотров: 1337 | Добавил: Vahancho | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: