Stixi
|
|
Sara | Дата: Суббота, 2010-07-17, 11:50 PM | Сообщение # 106 |
 Рядовой
Группа: Проверенные
Сообщений: 2
Репутация: 0 ±
Статус: Offline
| Քո անունը Ես ատում եմ քո անունը, Ւնչպես որ դու քեզ փայփայած Իմ ձեռքերն ես ատում գուցե։ Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման։ Եվ դու ինչու՞ինձ չես հարցնում, Թե քո անունն ի՛նչ գույն ունի։ Ես ատում եմ եւ այդ գույնը։ ...Եթե աղջիկ ես ունենամ՝ Նա կկոչվի քո՛ անունով։ Ես ատում եմ քո անունը։ Добавлено (2010-07-17, 11:50 PM) --------------------------------------------- Նամակ Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...
|
|
| |
Nan | Дата: Воскресенье, 2010-10-10, 2:50 PM | Сообщение # 107 |
Сержант
Группа: Проверенные
Сообщений: 31
Репутация: 0 ±
Статус: Offline
| Ասում են թույնով կենաց չեն խմում… Իսկ ես կխմեմ… Հանուն այս խաղի այս կեղտոտ խաղի, Որ հիմարաբար սեր էինք անվանում: Հանուն այն բոլոր տառապանքների, Որ խենթաբար զգացմունքներ էինք կոչում: Հանուն… Քեզ… Եվ քո աչքերի, որ ծովեր էի անվանում, Ու չէի հասկանում, որ վաղուց խեղդվել եմ Ինձ շատ հարազատ այդ ծովի խորքերում , …Ասում են թույնով կենաց չեն խմում …Կենացդ լինի  Добавлено (2010-10-10, 2:28 PM) --------------------------------------------- ԵԿԵՔ ԱՅՍOՐ ՓԱԿԵՆՔ ԷՋԸ, ՄԵՐ ՎԱՏ ՈՒ ՆԵՂ OՐԵՐԻ, ԵԿԵՔ Ա3ՍOՐ ԲԱՑԵՆՔ ԷՋԸ, ԽԵՆԹ ԵՐՋԱՆԻԿ ՊԱՀԵՐԻ: ԵԿԵՔ ԱՅՍՕՐ ՍԻՐԵՆՔ ՄԻՄԻԱՆՑ, ՈՒ ԹՈՂ ԿՈՐՉԻ ՉԱՐԸ ԱՆԴԱՐՑ ԹՈՂԵՆՔ ՀԵՌՎՈՒՄ ԱՆՎԵՐԱԴԱՐՑ, ՎԱՏ ՀՈՒՇԵՐԸ ՄՇՈՒՇ ԴԱՐՑԱԾ ԵԿԵՔ ԱՅՍՕՐ ԺՊՏԱՆՔ ԻՐԱՐ, ՈՒ ԹՈՂ ՑՆԾԱ ԱՇԽԱՐՀՆ ԱՐԱՐ, ՓՇՐԵՆՔ ՍԱՌՈՒՅՑԸ ՍԱՌԱԾ ՍՐՏԵՐԻ, ՄԱՔՐԵՆՔ ԱՐՑՈՒՆՔԸ ԹԱԽԾՈՏ ԱՉՔԵՐԻ ԵԿԵՔ ԱՅՍՕՐ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՊՐԵՆՔ, ՉՍՏԵՆՔ,ՉԱՆԻԾԵՆՔ,ՉՓՇՐԵՆՔ-ՉԱՏԵՆՔ ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՆՔ, ԵԿԵՔ ՊԱՐԶԱՊԵՍ,,,ՊԱՐԶԱՊԵՍ ԱՊՐԵՆՔ,,,,,,,,,,,  Добавлено (2010-10-10, 2:29 PM) ---------------------------------------------
Քոնն է մեկընդմիշտ, Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյանքում Եվ ինչ երբևէ ունենամ պիտի: Բայց ամենից շատ ու ամբողջովին Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը, Այն կապույտ բոցը, Որի անունը կարոտ է... Այո, Քոնն է մեկընդմիշտ Այդ կապույտ բոցը, Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝ Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում:  Добавлено (2010-10-10, 2:50 PM) ---------------------------------------------
ԵՍ ԱՅՆ ԵՄ ԵՂԵԼ Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարում նեղություն չզգաս: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Լռել եմ, տարել, ներել, համբերել... Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին. Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: 
|
|
| |
Vahancho | Дата: Понедельник, 2010-10-11, 1:25 PM | Сообщение # 108 |
 Администратор
Группа: Создатель
Сообщений: 408
Репутация: 4 ±
Статус: Offline
| Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես, Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ` Կոչիր դա կարոտ… Կամ եթե մի օր հարազատ մեկի Անունն իմ անվան հետ դու շփոթես` Կարոտ կկոչես… Ու եթե տխրես` տեսնելով մեկին Տողեր գրելով պատուհանի մոտ, Նորից ու նորից կոչիր դա կարոտ, Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ… Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ:[size=12]
Первый вздох любви - это последний вздох мудрости
|
|
| |
|
Vahancho | Дата: Четверг, 2010-10-14, 12:11 PM | Сообщение # 110 |
 Администратор
Группа: Создатель
Сообщений: 408
Репутация: 4 ±
Статус: Offline
|
Первый вздох любви - это последний вздох мудрости
|
|
| |
Nan | Дата: Четверг, 2010-10-14, 7:52 PM | Сообщение # 111 |
Сержант
Группа: Проверенные
Сообщений: 31
Репутация: 0 ±
Статус: Offline
| Մի մեծ կորուստ եմ զգում ես իմ մեջ, Մի դատարկություն! որ ինչ Էլ անեմ,երբեք չի լցվի, Ինչպես էլ փորցեմ դա չի մոռացվի, Չի բուժվի երբեք վերքերը սրտիս, ՈՒզում եմ փախչել փախչել?բայց ինչից? Ինքս ինձանից?իսկ գուցե քեզնից. Բայց չէ որ ընկած քեզ եմ որոնում, Քեզ համար է այսօր սիրտս բաբախում, Քո լավն ուզելով,դեռ քեզ եմ փնտրումДобавлено (2010-10-14, 7:51 PM) --------------------------------------------- Քեզանից հետո Ուրիշին սիրել, Ավաղ, չեմ կարող, Ուրիշին նայել, Ուրիշին ժպտալ, Ուրիշի սիրով Ես ինձ լավ զգալ, Ավաղ չեմ կարող, Նույն զգացմունքը, Ուրիշի հանդեպ Տածել չեմ կարող, Այս կեղծ դիմակը Երջանիկ դեմքով Կրել չեմ կարող: Հոգնել եմ արդեն Ես ինձ կեղծելուց, Սիրված լինելուց, Բայց չսիրելուց: Հոգնել եմ անվերջ Ու բոլորի մեջ Ինձ կորցնելուց Եվ քեզ փնտրելուց: Ուզում եմ սիրել, Բայց այժմ արդեն, Սրտիս սառույցը Հալել չեմ կարող, Հոգնելեմսիրուց,Սիրահարվելուց Добавлено (2010-10-14, 7:52 PM) ---------------------------------------------

|
|
| |
♥♥♥LOVE♥♥♥ | Дата: Вторник, 2010-10-19, 7:03 PM | Сообщение # 112 |
 Рядовой
Группа: Проверенные
Сообщений: 2
Репутация: 0 ±
Статус: Offline
| Du indz ches sirum, Bayc ev ches karox Moranal,herqel Orern ayn anqun Maqarumneri` Shaxaxvac uirov, Erazanqnerov U xoxanjnerov Xndutyan,ergi... O, voch,ches herqi- Mernum e hush@ Amenaush@. Ev henasyunn e Nerka qayleri...
|
|
| |
Nan | Дата: Вторник, 2010-10-19, 11:12 PM | Сообщение # 113 |
Сержант
Группа: Проверенные
Сообщений: 31
Репутация: 0 ±
Статус: Offline
|  Добавлено (2010-10-19, 11:12 PM) --------------------------------------------- ♥♥♥LOVE♥♥♥, 
|
|
| |
Vahancho | Дата: Среда, 2010-10-20, 1:31 PM | Сообщение # 114 |
 Администратор
Группа: Создатель
Сообщений: 408
Репутация: 4 ±
Статус: Offline
| shaaat lavner:)
Первый вздох любви - это последний вздох мудрости
|
|
| |
MAR | Дата: Суббота, 2011-02-19, 11:39 AM | Сообщение # 115 |
Рядовой
Группа: Проверенные
Сообщений: 4
Репутация: 0 ±
Статус: Offline
| ES CHGITEM XNDAM, TE LAM, VOR XAXAX EM ARDEN QAYLUM, VOR MAYTERIN QEZ CHEM PNTRUM, VOR TESNELIS' SARN EM AYNPES, VOR ANPUYT EM BAREVUM QEZ, VOR KAROTIS GANC@ KORAV, VOR MORANUM EM QEZ IRAV VOR GNUM E HAYACQI HET ES CHGITEM XNDAM TE LAM.
|
|
| |