Главная » 2007 » Июнь » 2 » Dataran
6:31 PM
Dataran
Սահմանադրական դատարանում սկսվել են ընդդիմադիր «Նոր ժամանակներ», «Հանրապետություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների և «Իմպիչմենտ» դաշինքի հայցին առնչվող լսումները, որոնք վիճարկում են մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Պատասխանող կողմը ներկայացնում են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը, ԿԸՀ իրավաբան Նունե Հովհաննիսյանը: Նիստի սկզբում վերջինս միջնորդություն է ներկայացրել հայցը մերժելու վերաբերյալ, քանի որ ՙԻմպիչմենտ՚ դաշինքի ներկայացուցիչնե« «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու նույն թերթի լրագրողն իրավաբանական կրթություն չունեն, ուստի չեն կարող ներկայացնել դաշինքը: Սակայն Սահմանադրական դատարանը մերժել է միջնորդությունը, և լսումներն սկսվել են:
Просмотров: 1259 | Добавил: Vahancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: