8:47 PM Marzerum | |
Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնները գործում են որպես մեկ ընդհանուր համակարգված ցանց ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմի մեջ: Յուրաքանչյուր կենտրոնի գործունեությունը համակարգելու է մարզում ստեղծված կենտրոնի կառավարման խորհուրդը: Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների հիմնական խնդիրներն են՝ 1. Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպությունների 2. Նպաստել մարզային երիտասարդական և համայնքային կառույցների, ինչպես նաև համայնքային երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը 3. Համայնքային երիտասարդությանը սոցիալական, իրավաբանական, կազմակերպչական ծառայությունների մատուցումը 4. Աջակցել համայնքային երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը 5. Նպաստել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, ֆիզկուլտուրայի եւ սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված և իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված՝ ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից կազմակերպվող մարզային և համայնքային ծրագրերին անմիջական մասնակցությանը 6. Երիտասարդական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը (ուսումնասիրություններ, հոդվածներ, այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն) 7. Մարզային և համայնքային երիտասարդության արտաքին կապերի հաստատումը և ամրապնդումը, փորձի փոխանակումը, ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցով: Յուրաքանչյուր մարզային կենտրոնում գործում է բազային ռեսուրս գրադարան-կենտրոն, որը տրամադրում է որոշակի ծառայություններ` գրականություն, խորհրդատվություն, տեղեկատվություն տեղական և միջազգային կազմակերպությունների և ֆինանսավորման աղբյուրների մասին, ինչպես նաև ուսուցողական ծրագրեր` տեղի երիտասարդների և երիտասարդական ՀԿ-ների համար: | |
|
Всего комментариев: 0 | |