Եթե սիրում ես,ինձ այնպես սիրի'ր,
Որ հայացքներով ձուլվենք,արբենանք,
Եթե ատում ես,հոգիս մի' բռնի'ր,
Որ ատելության թույնը չդառնամ...
Եթե գնում ես,հեռացի'ր այնպես,
Որ մութ պատկերդ ջնջվի իմ սրտից,
Եթե մնում ես,ինձ մենակ մի' թող,
Որ միայնությամբ չդատես նորից...
Այրու՞մ ես`մարի'ր,
Թողնու՞մ ես`կանչի'ր,
Փախչու՞մ ես`չքվի'ր,
Գնա',դե գնա'...
Մի' թող աչքերիս խամրած խորքերում
Կարոտի անձրևն անտես հյուր մնա... Добавлено (2010-10-10, 2:34 PM)
---------------------------------------------
Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու