[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Forum » Arvest » Ardzak » Ամառային անձրև
Ամառային անձրև
VahanchoДата: Суббота, 2011-09-03, 5:20 PM | Сообщение # 1
Администратор
Группа: Создатель
Сообщений: 408
Репутация: 4  ±
Статус: Offline
-Մա՛մ,այս ի՞նչ է իմ այտերի վրա,այսքան շատ ու այսքան փոքրիկ։
-Մարի՛,աղջի՛կս,երբ դու ծնվեցիր,փոքրիկ մի հրեշտակ էիր…
Հիմա էլ հրեշտակ չե՞մ,-վախեցած հարցրեց փոքրիկ Մարին։Իսկ մայրը բարի ու համբերատար ժպիտով պատասխանեց.
-Իհարկե հրեշտակ ես,գեղեցկուհի՛ս։Պարզապես արդեն այնքան փոքրիկ չես,ինչպես առաջ։Ո՞րտեղ կանգնեցի։Հա,երբ դու փոքրիկ,շատ փոքրիկ մի արքայադուստր էիր,Աստված ուղարկեց իր հրեշտակներից մեկին,որ պահպանի ու հսկի քեզ,չէ՞ որ դու այնքան փխրուն ու նուրբ էիր։Եվ ամեն գիշեր,երբ դու փակում էիր քո այդ աչուկները,որոնք դեռ ոչ մի վատ բան չէին տեսել այս աշխարհում,նա մոտենում էր քեզ,կռանում ու ամեն այտիդ մի նրբիկ համբույր էր տալիս։Ամբողջ գիշեր նա շարունակ հետևում էր քո քաղցր քնին,ետ էր քշում վատ երազներն ու մտքերը։Իսկ առավոտյան,երբ կրկին բացում էիր աչուկներդ,նա առավոտյան վաղ ճառագայթների հետ ժամանող լույսին միաձուլվելով անհետանում էր։

Իսկ քո փոքրիկ այտերին սկսում էին արտացոլվել նրա համբույրի հետքերը`այդ փոքրիկ,բայց վառ պեպենները։Դրանք միշտ այսքան պայծառ ու լուսավոր են,որովհետև դրանք քեզ է պարգևել լույսի հրեշտակը։
-Մա՞մ։
-Ասա՛,Մարի։
-Մա՛մ,նա հիմա այլևս չկա՞,-փոքր-ինչ շփոթված,փոքր-ինչ էլ խառնված ձայնով հետաքրքրվեց Մարին։
-Ես չգիտեմ,սակայն այ դու դա կարող ես պարզել։
-Ինչպե՞ս։
-Վաղ առավոտյան,երբ կարթնանաս,շուտ վազի՛ր ու մոտեցի՛ր հայելուն։Ուշադիր նայի՛ր այտերիդ,եթե զգաս,որ դրանք այրվում են փոքրիկ պեպեններիդ կրակով ու լույսով,եթե զգաս,որ աչուկներդ փայլում են մի նոր փայլով,ապա նա այդ գիշեր էլ է եկել,կանգնել կողքիդ,համբուրել այտերդ ու քշել է վատ երազներն ու մտքերը։Ուրեմն,իմ փոքրիկ Մարի,նա քո կողքին է։Իսկ հիմա շուտ արի,վարսերդ սանրեմ,որ շուտ քնես։
«Չէ՞ որ դու վաղը առավոտյան պիտի իմանաս նրա գոյության մասին»։
Ես սիրում եմ քեզ,Մարի՛։Իմ փոքրիկ անմեղ հրեշտակ։Հիշու՞մ ես,դեռ այնտեղ,երկնքում,մենք սիրում էինք խաղալ,զբոսնել միասին։Իսկ հիշու՞մ ես այն առվակը։Քանի-քանի անգամ ենք այդ առվակի ջրով օծել մեկմեկու։Իսկ քո ծիծաղն այսօր նման է այդ առվակի քչքչոցին։Ախ,իմ Մարի։Դուք մի նմանություն էլ ունեք։Պարզությունը։Դու նրա նման պարզ ու ջինջ ես,իմ փոքրիկ գեղեցկուհի,նրա նման մաքուր ու բարի։Իսկ հիշու՞մ ես այն օրը,երբ Գաբրիելն եկավ ու ասաց,որ դու առաքելություն ունես։Դու պիտի իջնեիր Երկիր,քեզ սպասում էին քո ծնողները։Այնտեղ`վերևում,որոշել էին,որ այդ մարդիկ այնքան բարի ու լավն են,որ արժանի են նման մի հրեշտակ ունենալու։Իհարկե,հիմա դու դա այլևս չես հիշում,Հիշողության Հրեշտակի համբույրը քեզ ստիպեց մոռանալ ամեն ինչ։Սակայն թույլ տուր մի անգամ էլ հարցնել,հիշու՞մ ես հրաժեշտի պահը։Դու,այնքան փոքրիկ ու թափանցիկ,ամուր գրկել էիր ինձ,թաքնվել էիր իմ գրկում ու ասում էիր,որ չես ցանկանում լքել ինձ,որ…սիրում ես ինձ։Այո՛,դու դա ասացիր,իմ անմեղ փոքրիկ։Ու դու գնացիր։Քո հեռանալուց հետո իմ թևերը կոտրվեցին,փայլս կորավ,աչքերս մարեցին,Մարի՛,քեզ հետ դու ի~նձ տարար Երկիր։Ու Գաբրիելը,տեսնելով իմ խղճուկ վիճակը,պարգևեց երջանկություն։Նա քեզ ինձ պարգևեց։Ու այսօր ես քո պահապան հրեշտակն եմ։Այո՛,այդպիսիք կան,ու ես կամ քո կողքին։Դու ինձ չես տեսնում,դու ինձ չես հիշում,սակայն այն,որ ես ունեմ քեզ պաշտպանելու երջանկություն,ստիպում է ինձ այլևս ոչինչ չցանկանալ։Քնի՛ր,իմ փոքրիկ Մարի,ու թող այս առավոտյան քո այտերն այրվեն պեպեններիդ փայլով ու ջերմությամբ։Այն ջերմությամբ,որով ես քեզ եմ սիրում…Ու չնայած առավոտյան դու կրկին ոչինչ չես հիշի,թույլ տուր մի բան էլ ասել։Առավոտյան,երբ ես կամբողջան

ամ արեգակի հետ,ես քեզ չեմ լքի,ես քեզ հետ եմ ամենուր,անընդհատ,արևի ամեն ճառագայթի հետ ես փարվում եմ քեզ ու ես լույսի մեջ եմ,քանի դեռ չի մա

հացել արեգակը,իսկ երբ մահանա,ես կհայտնվեմ քո հոգու լույսի մեջ։Մարի՛,ես կամ քո կողքին…Իմ փոքրիկ,թափանցիկ Մարի…
Շարունակելի…

Добавлено (2011-09-03, 5:20 PM)
---------------------------------------------
-Զարթնի՛ր,քնկոտ,այսօր քո օրն է,թե՞ որոշել ես քնած անցկացնել քո կյանքի ամենաերջանիկ օրը։
-Մա՛մ։
-Ասա՛,-ժպիտով պատասխանեց մայրիկը։
-Ես այսօր այնքա~ն երջանիկ եմ։
-Գիտեմ,գիտեմ,իսկ հիմա շուտ վեր կաց,պատրաստվի՛ր,այսօր այնքա~ն գործ ունես անելու։
Նա դանդաղ ու դեռ քնկոտ քայլերով մոտեցավ մեծ հայելուն,երկար ձգվեց ու հորանջեց,ու նայելով իր`պայծառ ու լուսավոր պեպեններով ծածկված վարդագույն այտերին,սեփական դեմքը զարդարեց փայլուն ժպիտով։
-Դու դեռ իմ կողքին ես,-կամաց շշնջաց Մարին ու կրկին ժպտաց`սրտում ինչ-որ թեթևություն զգալով։

-Մա՛մ,-ասաց զարդասեղանի մոտ նստած ու մի քանի կանանցով շրջապատված Մարին։
-Միայն չասես,թե վախենում ես։-Վախենու~մ եմ։ -Հիմարի՛կ,դու չպետք է այսօր վախենաս,դու պիտի այսօր երջանիկ լինես։
-Հա,գիտեմ,սակայն մի միտք ինձ հանգիստ չի տալիս։Ախր ամեն անգամ մի նոր բան գտնելիս մեկ ուրիշը մենք կորցնում ենք։
-Վախենու՞մ ես ազատությունդ կորցնելուց։
-Չէ՛,չէ՛,դա չէ խնդիրը,ես սիրում եմ նրան ու պատրաստ եմ ամբողջ կյանքում մնալ նրա կողքին։Սակայն սրտումս ինչ-որ մի բան այն չէ։Ասես վաղվանից ամեն ինչ այլ է լինելու։
-Դե դա բնականաբար։
-Չէ,խոսքը դրա մասին չէ,ասես այսօր ես կկորցնեմ շատ թանկ մի բան,սակայն ինքս դեռ չեմ գիտակցում,թե ինչ։
-Աղջի՛կս..
-Չէ՛,չէ՛,ես չեմ երկմտում,ես այսօր ամենաերջանիկ մարդն եմ։
-Ախ,Մարի՛,դու երբեք չես փոխվի,այդպես էլ չսովորեցիր մորդ չընդհատել,-ծիծաղելով ասաց մայրը։-Մարի՛,հավատա՛,ես քեզ հասկանում եմ։
Ու Մարին ժպտաց։Նրան շրջապատող կանայք սկսեցին հիշել իրենց հարսաներկան արարողությունները,իրենք զգացողություններն ու անցան բուռն քննարկման,սակայն Մարին արդեն այնտեղ չէր,Մարին երազում էր…

Գլուխ 5
Ամառային շոգ օր էր։ Բոլորը շքեղ էին,տոնական։Եկեղեցու բակը խցված էր տարատեսակ թանկարժեք մեքենաներով,զանազան օծանելիքների բույրերով ու մարդկային տարբեր էմոցիաներով։Եվ ահա Մարին իջավ մեքենայից,ոտքը ամուր դրեց գետնին,ու պարզ աչքերով նայեց իր ապագային։Նա մոտեցավ,ամուր բռնեց Մարիի ձեռքն ու ուղեկցեց եկեղեցի։Քայլ,քայլ…Մարին մոտենում էր իր երջանկությանը,մի քանի րոպե էլ ու Մարիի կյանքն ամբողջովին կփոխվեր։Երբ մտածելիս նա ասում էր ամբողջովին,նա հենց դա էլ նկատի ուներ…
-Տեր եմ,-լսվեց նրա թավշյա ձայնը։
-Հնազանդ եմ,-արձագանքեցին եկեղեցու պատերը Մարիի դողացող ձայնը։
Մարիի դողացող ձայնն ասես հրաման եղավ երկնքին,որ այն պատռվի կայծակի ձայնից։Մարիի դողացող ձայնն ասես հրաման եղավ կաթիլներին,որ երկնքի վերքից թափվեն ցած ու զարնվեն այն հողին,որի վրայով քայլեց Մարին։Ամառային շոգ օր էր,սակայն տեղում էր հորդառատ անձրև։Անձրևն եկավ ապացուցելու,որ ամառային տապ օրն էլ կարելի է թարմացնել անձրևով,որ կարելի է թաց կաթիլներին ներս թողնել ու թուլանալ,եթե նույնիսկ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ մահացավ…Անձրևը հոսում էր կաթիլ-կաթիլ`ասես լցվելով Մարիի հոգու մեջ։
«Բայց ախր ամեն անգամ մի նոր բան գտնելիս մեկ ուրիշը մենք կորցնում ենք։»

***
-Այս ու՞մ գեղեցկուհին է եկել իր տատիկին տեսության։Մարի՞։
-Հա՛,Մա՛մ,-ժպտալով արձագանքեց նա։
-Մարի՛,կարծում եմ,որ փոքր-ինչ սփրթնած ես,դա այդպե՞ս է։
-Գուցե,երևի հոգնածությունից է։Իսկ այ Լիլիթի այտերը պարզապես այրվում են։Նա իսկական փոքրիկ…
-Հրեշտակ է։Այս անգամ էլ թու՛յլ տուր ես քեզ ընդհատեմ,-ծիծաղելով ասաց մայրիկը։
-Մա՞մ,-փոքր-ինչ մտահոգ ու անվստահ ձայնով սկսեց Մարին։
-Հա՛,Մարի՛,դու առաջվա նման փոքրիկ չես,սակայն հրեշտակ ես։
-Չէ՛,դա նկատի չունեի,-առվակի նման զվարթ ծիծաղելով ասաց Մարին,-Կարելի՞ է մի հարց։
-Իհարկե,աղջի՛կս։
-Հիշու՞մ ես այն հեքիաթը,որ ինձ պատմեցիր,երբ դեռ երեխա էի։Դե այն հեքիաթը հրեշտակի,համբույրի,պեպենների մասին…
-Իհարկե հիշում եմ…
-Մա՛մ,դու էիր հորինել այդ հեքիաթը,թե՞…
-Թե ինչ..
-Լավ,ոչինչ հիմարություն էի ասելու։
«Թե՞ դա իրական էր…»
-Մարի՛,ես միշտ չեմ այսքան դժգույն եղել։
-Այսի՞նքն։
-Դու մոռացե՞լ ես,որ ես էլ եմ պեպեններ ունեցել…


Первый вздох любви - это последний вздох мудрости

 
Forum » Arvest » Ardzak » Ամառային անձրև
Страница 1 из 11
Поиск: