[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » Arvest » Nkarchutyun - Gexarvest » Վինսենտ Վան Գոգ (Նման հիվանդությամբ Հանճարը)
Վինսենտ Վան Գոգ
TamaraДата: Вторник, 2011-05-31, 9:57 PM | Сообщение # 1
Рядовой
Группа: Проверенные
Сообщений: 5
Репутация: 0  ±
Статус: Offline
Վան Գոգը ծնվել է 1853թ. մարտի 30-ին, առավոտյան ժամը 11-ին: Նրա ծնունդից ուղիղ մեկ տարի առաջ մարտի 30-ին ծնվել է նրա եղբայրը Վինսենտ անունով, բայց շուտով մահացել է:
Վինսնետի հայրը`Թեոդորը, եղել է քահանա, իսկ մայրը` Աննա Կորնելիան, ինչպես և նրա որոշ ազգականները, տառապել է ընկնավորությամբ:
Վինսենտից 4 տարի անց ծնվել է Թեոդոր Վան Գոգը, որը մեծ դեր է ունեցել եղբոր հաջողության հասնելու գործում: Բացի Թեոյից, Վինսենտն ուներ ևս մեկեղբայր`Կորնելիուսը, և 3 քույր` Աննա Կոռնելիան, Էլիզաբեթը և Վիլհելմինան:
Վինսենտը մանկուց տարօրինակ արարքներ էր թույլ տալիս: Նա, բացի Թեոյից, մյուս քույրերի ու եղբոր հետ չէր շփվում: Ամբողջ օրը թափառում էր բնության գրկում, ուսումնասիրում թռչուններին, միջատներին ու սողուններին: Հաճախ այցելում էր եղբոր`Վինսենտի գերեզմանին: Հետագայում նա Թեոյին իր հետ էր տանում ու պատմում հետաքրքիր բաներ միջատների ու թռչունների մասին:
Վինսենտին ուղարկելով հորեղբոր մոտ` հայրը հույս ուներ, որ որդին շուտով կդառնա լավ առևտրական: Վինսենտը պետք է աշխատեր հորեղբոր գեղարվեստա-առևտրական ֆիրմայում` Գուպիլում: Սակայն նա մռայլ էր ու կոպիտ այցելուների հետ: Հաճախ էին բողոքում նրա կոպտությունից: Շուտով նա սիրահարվեց Ուրսուլային,այն տանտիրուհու աղջկան /ըստ որոշ այլ աղբյուրների` աղջկա անունը Եվգենիա է եղել, իսկ Ուրսուլան նրա մոր անունն է/,որտեղ Վինսենտը վարձով էր ապրում: Ուրսուլան մերժեց նրան: Շուտով նա ամուսնացավ: Դա ընկճեց Վինսենտին այն աստճան, որ նա լիովին անտարբեր դարձավ և' իր անձի, և' աշխատանքի հանդեպ: Հորեղբայրը նրան տեղափոխեց Գուպիլի Լոնդոնի մասնաճյուղ: Սակայն շուտով Վինսենտը որոշեց նվիրվել Աստծուն: 1876թ. նրան վերջնականապես ազատեցին աշխատանքից:[size=10][font=Impact][color=blue]
Прикрепления: 1250960.jpg (8.8 Kb) · 2956283.jpg (8.9 Kb)
Сообщение отредактировал Tamara - Среда, 2011-06-01, 9:56 PM
 
Forum » Arvest » Nkarchutyun - Gexarvest » Վինսենտ Վան Գոգ (Նման հիվանդությամբ Հանճարը)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: